«Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Inter Live-ն, սլովակ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։ Ըստ աղբյուրի՝ պաշտպանին ցանկանում է իր թիմում տեսնել անձամբ «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։
Միևնույն ժամանակ նշվում է, որ Գվարդիոլան հույսեր չի կապում ակումբի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի հետ։ Ուկրաինացու ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։
























































