Հարի Քեյնը խփեց իր 50-րդ գոլն Անգլիայի հավաքականի կազմում։ Անգլիացի հարձակվողն իրացրել է 11 մետրանոցը Ազգերի լիգայի Գերմանիայի դեմ խաղում (1:1):
«Տոտենհեմի» հարձակվողը ազգային հավաքականի ռմբարկուների ցուցակում շրջանցել է Բոբի Չարլթոնին։ Միայն Ուեյն Ռունին է Անգլիայի հավաքականի կազմում ավելի շատ գոլ խփել, քան Քեյնը՝ 53:
























































