Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, կայացավ Եվրո-2021-ի մինչև 21 տարեկանների առաջնության 4-րդ տուրի Հայաստան-Իտալիա հանդիպումը:
Երևան էր ժամանել նաև իտալական «Միլանի» նախկին և անգլիական «Վուլվերհեմփթոնի» ներկա ֆուտբոլիստ Պատրիկ Կուտրոնեն: Երիտասարդ տաղանդը երկրպագուներ ուներ նաև Ավանի ակադեմիայում: Ֆուտբոլի որոշ սիրահարներ պաստառ էին պատրաստել, որով ֆուտբոլիստից խնդրում էին մարզաշապիկը:
Ամբողջ խաղի ընթացքում ստանալով աջակցություն՝ Կուտրոնեն չմոռացավ երկրպագուներին և ավտոբուս մտնելուց առաջ ստորագրեց վերջիններիս շարֆը: Զավեշտալի է, թե ինչպես է մի քանի անգամ իտալացին փորձում շարֆը հետ նետել երկրպագուներին:
Հիշեցնենք, որ Իտալիայի երիտասարդական հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց մեր ընտրանուն: