Հայաստանի լողափնյա վոլեյբոլի Մ22 տարեկանների հավաքականը Գրիգորի Ամբարյանի ղեկավարությամբ այսօր մեկնում է Հոլանդիայի Վլիսինգեն քաղաք՝ մասնակցելու Եվրոպայի Մ22 տարեկանների լողափնյա վոլեյբոլի առաջնությանը:
Հունիսի 8-ին մեր հավաքական թիմը ներկայացնող Վահե Նազարյան/Խաչատուր Ասմարյան զույգը կսկսի պայքարը որակավորման փուլում՝ մրցելով Շոտլանդիայի, Խորվաթիայի,Հունաստանի, Կոսովոյի և Էստոնիայի հավաքական թիմերի դեմ:
Որակավորման փուլը հաղթահարած միայն երկու թիմեր կմիանան հիմնական փուլի 30 երկրների մասնակիցներին: