«Մանչեսթեր Սիթին» Մադրիդի «Ռեալին» առաջարկել է ձեռք բերել թիմի հարձակվող Ռահիմ Սթերլինգին, հայտնում է AS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, անգլիացի ֆուտբոլիստը վատ հարաբերությունների մեջ է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ և նա գոհ չէ ակումբում իր կարգավիճակից: Հենց այս պատճառով է ակումբը պատրաստ անգամ քիչ գումարի դիմաց վաճառել ֆուտբոլիստին, սակայն անձամբ Սթերլինգը «Ռեալի» ծրագրերի մեջ չի մտնում:
Աղբյուրը նաև հայտնում է, որ Սթերլինգը դեռ անցած ամառ է ցանկացել հեռանալ ակումբից:
Ավարտված մրցաշրջանում Ռահիմը «Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում 47 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 17 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:
























































