Միլանի «Ինտերի» պաշտպան Դենզել Դամֆրիսը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Մյունխենի «Բավարիայի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։
Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբը պատրաստ է լսել 26-ամյա հոլանդացի ֆուտբոլիստի վերաբերյալ առաջարկները։
Դամֆրիսը Ինտերին միացավ 2021 թվականի ամռանը՝ տեղափոխվելով ՊՍՎ Էյնդհովենից 13,7 միլիոն եվրոյի դիմաց։ 2021/2022 մրցաշրջանում պաշտպանը նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 45 խաղում դարձավ հինգ գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։ կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին։
























































