«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները կշարունակի ելույթները անգլիական գրանդում։
Ինչպես տեղեկացնում է մերսիսայդյան ակումբի մամուլի ծառայությունը, կիսապաշտպանը մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը։
36-ամյա ֆուտբոլիստի ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի վերջին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միլները պատրաստ է աշխատավարձի նվազեցման, որպեսզի կարողանա նոր պայմանագիր ստորագրել։
Կիսապաշտպանը 2015 թվականից է հանդես գալիս «Լիվերպուլում» և այս ընթացքում անցկացրած 289 խաղում դարձել է 26 գոլի հեղինակ։























































