Իսպանական «Վիլյառեալի» հարձակվող Առնո Դանջումա Գրյոնևելդը հայտնվել է մի շարք անգլիական ակումբների հետաքրքրությունների ոլորտում։
Ֆուտբոլիստի տրանսֆերի գլխավոր հավակնորդներն են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը», հայտնում է Daily Express-ը:
25-ամյա խաղացողի հավանական տրանսֆերի գործարքի արժեքը կարող է կազմել 45 մլն եվրո: Ինքը՝ Դանջուման, ներկայումս կենտրոնացած է «Վիլյառեալում» խաղալու վրա:
Ընթացիկ մրցաշրջանում նիդեռլանդացին բոլոր մրցաշարերում անցկացրած 34 խաղում դարձել է 16 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
























































