Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է իր կազմն ուժեղացնել «Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսի միջոցով:
Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, բելգիացի ֆուտբոլիստն այս պահին առաջնային տրանսֆերային նպատակն է «Արսենալի» համար:
Նշվում է, որ Տիլեմանսի տրանսֆերը «զինագործների» վրա կարող է արժենալ մոտ 35 միլիոն եվրո։ Դա պայմանավորված է նրանով, որ խաղացողին ընդամենը մեկ տարի է մնացել Բրենդան Ռոջերսի թիմի հետ պայմանագրի ավարտին։
Հիշեցնենք, որ Տիլեմանսը «Լեսթեր» է տեղափոխվել ֆրանսիական «Մոնակոյից»: «Աղվեսների» հետ բելգիացի ֆուտբոլիստը նվաճել է Անգլիայի գավաթը, որի եզրափակչում կիսապաշտպանը խփել է իր թիմի հաղթական գոլը «Չելսիի» դեմ խաղում: