Երևանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկել է Հայաստանում ազատ ոճի հիմնադիր Արտաշես Նազարյանի և Հայաստանի վաստակաշատ մարզիչներին նվիրված մրցաշար, որը ընտրական էր Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության համար։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ մրցումային առաջին օրը ոսկե մեդալակիրներ են դարձել 38 կգ քաշային Արմեն Պապիկյանը, 44 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 52 կգ քաշային Դավիթ Դավթյանը, 62 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանն ու 75 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը։