Տափօղակով հոկեյի Ֆինլանդիայի հավաքականը տնային Աշխարհի առաջնությունում ոսկե մեդալներ է նվաճել՝ եզրափակչում հաղթելով Կանադայի հավաքականին։
Կիրակի օրը Տամպերեում կայացած հանդիպումն ավարտվել է լրացուցիչ ժամանակում՝ 4։3 հաշվով՝ հօգուտ ֆինների։
Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ Միքայել Գրանլունդը, ևս մեկ գոլ է խփել Յոել Արմիան։ Կանադացիներից գոլերի հեղինակ դարձան Դիլան Կոզենսը և Զաք Ուայթքլաուդը: Երրորդ շրջանի ավարտից մեկուկես րոպե առաջ Մաքս Կոմտուան դիպուկ նետումով հավասարեցրեց հաշիվը։ Հաղթական գոլը լրացուցիչ ժամանակում խփեց Սակարի Մանինենը։
Ֆինլանդիայի հավաքականն իր պատմության մեջ չորրորդ անգամ նվաճեց Աշխարհի գավաթի ոսկին։ Թիմը նախկինում հաղթել է 1995, 2011 և 2019 թվականներին: