Մ21 տարեկանների Եվրո-2021-ի ընտրական փուլի 4-րդ տուրի՝ Հայաստան-Իտալիա խաղի առաջին կեսից հետո հաշիվը 0։1 է։
Հանդիպման միակ գնդակը խաղի 20-րդ րոպեին հեղինակել է իտալացիների հարձակվող Ջանլուկա Սկամական՝ մոտ տարածությունից գլխի հարվածով գնդակն ուղարկելով Սևակ Ասլանյանի դարպասը։
Հարկ է նշել, որ Հայաստանի Մ21 հավաքականը, թեև բաց թողած գոլին, բավականին լավ տպավորություն է թողնում ու մի շարք գոլային լավ պահեր է ստեղծել մրցակցի դարպասին։