«Ուրարտուի» պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն հրավիրվել է Ռուանդայի ազգային հավաքական։
Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստը հրավեր է ստացել՝ մասնակցելու մայիսի 24-ից հունիսի 14-ը անցկացվող մարզական հավաքին։
Այդ ընթացքում Նիրիսարիկեն հնարավորություն կունենա մասնակցելու երկու հանդիպման։ Ռուանդայի ընտրանին մրցելու է Մոզամբիկի և Սենեգալի հետ։