Աշխարհի նախկին առաջին ռակետ Կիմ Կլիյստերսը, ով 2019 թվականի աշնանը հայտարարել էր տուր վերադառնալու մասին, կանցկացնի իր առաջին մրցաշարը 2012 թվականից հետո հաջորդ շաբաթ Դուբայում։
36-ամյա թենիսիստուհին wild card է ստացել ու 7 տարվա դադարից հետո մեկ շաբաթից վերադառնալու է կորտ Դուբայում։
«Այն բանից հետո, երբ ես հայտարարել էի վերադարձիս մասին, եղան որոշակի թեթև խնդիրներ։ Բայց ահա վերջապես ես պատրաստ եմ վերադառնալ կորտ և անհամբերությամբ սպասում եմ, թե ինչպես է ամեն ինչ դասավորվելու։ Շնորհակալ եմ իմ բոլոր երկրպագուներին վերջին շաբաթների ձեր ոգևորության համար։ Կհանդիպենք Դուբայում»,-գրել է Կլիյստերսը Twitter-ի իր էջում։
Բելգիացի Կլիյստերսը Մեծ սաղավարտի մրցաշարերի քառակի չեմպիոն է։ 2005, 2009 և 2010 թվականներին նա հաղթել է US Open-ում, իսկ 2011-ին՝ Australian Open-ում։