Vbet ՀՊԼ-ի 33-րդ տուրում «Ալաշկերտը» 2-1 հաշվով հաղթեց «Արարատին»։
15-րդ րոպեին «Ալաշկերտին» հաշվի մեջ առաջ մղեց Ջեյմս Սանտոսը։ Երկու րոպե անց Դիդիե Բորիս Կադիոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
Րոպեներ անց բավականին վիճահարույց դրվագ գրանցվեց «Ալաշկերտի» տուգանային հրապարակում։ Գնդակը դիպավ Սանտոսի ձեռքին, սակայն գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյանը չնշանակեց 11-մետրանոց հարված։
28-րդ րոպեին 11-մետրանոց վաստակեց «Ալաշկերտը», սակայն Ժոզե Էմբալուի հարվածը հետ մղեց «Արարատի» դարպասապահ Վսևոլոդ Երմակովը։ 36-րդ րոպեին Էմբալուն գլխով հարվածեց Դավիթ Մանոյանին, ինչի պատճառով ստացավ կարմիր քարտ և հեռացվեց խաղադաշտից։
65-րդ րոպեին փոխարինման մտած Իգոր Ստանոևիչը 11-մետրանոցից կրճատեց հաշվի տարբերությունը։ հետագայում նոր գոլեր չգրանցվեցին։
«Ալաշկերտը» վաստակեց 45 միավոր և շարունակում է զբաղեցնել չորրորդ հորիզոնականը, սակայն այժմ մեկ միավորով է զիջում «Արարատին»։