Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեն կարող է գլխավորել «Կայզերսլաուտերնը»։ Այս մասին հայտնում է Sport1-ը:
Ակումբը հանդես է գալիս երրորդ Բունդեսլիգայում։ Կլոզեն կարող է փոխարինել ներկայիս մասնագետ Մարկո Անտվերպենին:
Աղբյուրը նշում է, որ Կլոզեի պոտենցիալ նոր թիմն այս մրցաշրջանում զբաղեցրել է երրորդ տեղը մրցաշարում և իրավունք է ստացել մասնակցել փլեյ-օֆֆին՝ Բունդեսլիգա դուրս գալու համար։