Գերմանական երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Նյուրնբերգի» գլխավոր մարզիչ Միրոսլավ Կլոզեն 21-րդ տուրում «Պադերբոնից» կրած պարտությունից հետո (1-2) խոսել է թիմի նորեկ Ստյոպա Մկրտչյանի մասին։
«Մինչ խաղը նա թիմի հետ մարզվել է ընդամենը երկու օր։ Այդ պատճառով գործողությունների հերթականությունն ու փոխգործակցությունը դեռ չէին կարող կատարյալ լինել։ Սակայն նա փորձ ունի, արդեն անցկացրել է միջազգային հանդիպումներ (հավաքականի կազմում) բարձր մակարդակի վրա, այդ իսկ պատճառով ես ընտրեցի նրան», — Կլոզեի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Մկրտչյանը «Պադերբորնի» դեմ խաղում եղել է մեկնարկային կազմում՝ անցկացնելով ամբողջ հանդիպումը։
Հայաստանի ազգային հավաքականի 22-ամյա պաշտպանը «Նյուրնբերգի» շարքերը համալրել է այս ձմռանը՝ տեղափոխվելով խորվաթական «Օսիեկից»։




























































