Կառլոս Ալկարասը դուրս եկավ Մադրիդի ATP-ի եզրափակիչ։
Կիսաեզրափակիչում 19-ամյա իսպանացի տաղանդ Կառլոս Ալկարասը երեք սեթում հաղթեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին։
Առաջին սեթում Նովակը թայ-բրեյքում հաղթեց 7-6 հաշվով։ Երկրորդ սեթում Ալկարասը առավելության հասավ 7-5 հաշվով։ Վճռորոշ երրորդ սեթում ևս հաղթողը որոշվեց թայ-բրեյքում։ Այս անգամ 7-6 հաշվով առավելության հասավ Ալկարասը։ Հանդիպումը տևեց 3 ժամ 38 րոպե։
Քառորդ եզրափակիչում Ջոկովիչը երկու սեթում հաղթել էր Հուբերտ Հուրկաչին, իսկ Ալկարասը երեք սեթում առավելության էր հասել իր հայրենակից Ռաֆայել Նադալի նկատմամբ։
Մյուս կիսաեզրափակիչը կկայանա վաղը, որտեղ միմյանց դեմ կմրցեն Ստեֆանոս Ցիցիպասը և Ալեքսանդր Զվերևը։