Մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2021 առաջնության ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի Երիտասարդական հավաքականը կընդունի Իտալիայի ընտրանուն: Հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Խաղի մեկնարկը՝ 20:30-ին:
Ինչպես ավելի վաղ էլ հաղորդվել էր՝ ի տարբերություն Գյումրիում կայացած Հայաստան — Լյուքսեմբուրգ խաղի՝ Հայաստան — Իտալիա հանդիպման մուտքը տոմսերով է:
ՀՖՖ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ խաղի տոմսերը վաճառվելու են ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ գտնվող տոմսարկղում և կարժենան 1000 դրամ:
Հիշեցնենք, որ նախորդ տուրում մեր հավաքականն առաջին հաղթանակը տարավ այս փուլում՝ 2-0 հաշվով առավելության հասնելով Լյուքսեմբուրգի նկատմամբ: