Լա Լիգայի 33-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթեց «Օսասունային»։
12-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Դավիթ Ալաբան։
13-րդ րոպեին Անտե Բուդիմիրը վերականգնեց հաշվի հավասարությունը։
45-րդ րոպեին Մարկո Ասենսիոն երկրորդ գնդակն ուղարկեց «Օսասունայի» դարպասը։
52-րդ և 59-րդ րոպեներին Կարիմ Բենզեման չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոց հարվածը։ Ավելացված ժամանակի 6-րդ րոպեին Լուկաս Վասկեսը խփեց այս հանդիպման վերջին գոլը։
«Ռեալը» վաստակեց 78 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Օսասունան» 44 միավորով 9-րդ տեղում է։