Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց «Կադիսին»:
Հյուրերը հաղթական գոլը խփեցին 48-րդ րոպեին: Աչքի ընկավ Լուկաս Պերեսը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հյուրերի կազմում հայտավորված չէր խաղին վնասվածքի պատճառով:
Այս խաղից հետո «Բարսելոնան» 60 միավորով երկրորդն է: «Կադիսը» 16-րդն է 31 միավորով: