«Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը, որն օրերս ստացավ հայկական անձնագիր և ելույթ կունենա Հայաստանի հավաքականում, զրուցել է Match TV-ի հետ։
«Երբ Իգնաշևիչի գլխավորությամբ հանդես էի գալիս «Տորպեդոյի» կազմում, ինձ հրավիրեցին Ռուսաստանի երիտասարդական հավաքական՝ մարզական հավաք անցկացնելու։ Այդ ժամանակ ակումբն ինձ թույլ չտվեց, որ մասնակցեմ հավաքին։ Հետագայում մտածեցի, որ լավ ստացվեց, որ թույլ չտվեցին, քանի որ այդ ժամանակ էլ ես որոշել էի՝ հանդես եմ գալու Հայաստանի հավաքականում։
Աշխարհաքաղաքական վերջին զարգացումները ոչ մի կերպ չեն ազդել որոշմանս մեջ։ Մինչև պատերազմի սկսվելն էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կապնվել ինձ հետ։ Մարզչական շտաբը վաղուց հետևում է իմ ելույթներին «Վելեսի» կազմում։
Գիտեմ, որ 1988 թվականին հայրս ապրելիս է եղել երկրաշարժի ամենակենտրոնական հատվածներից մեկում։ Այդ ահասարսուռ իրադարձությունից շատ մարդիկ են մահացել, որոնց թվում ես էլ հարազատներ ունեմ։ Հայրիկիս օգնել է այն հանգամանքը, որ այդ պահին փողոցում է եղել»։