«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Զինչենկոն խոսել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում «Ռեալի» դեմ կայանալիք դիմակայությունների մասին։
«Պետք է պատրաստվենք հնարավորինս լավ։ «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի թագավորն է, որն անցյալում հիանալի նվաճումների է հասել։ Մադրիդը ներկայացնող ակումբը լավագույններից մեկն է աշխարհում, բայց դեռևս շատ խաղեր կան մինչև նրանց հանդիպելը։
Ինչ վերաբերվում է Բենզեմային, նա աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է։ Այն, թե ինչպես է Բենզեման կարողանում այդքան շատ գոլ խփել, ուղղակի անհավատալի է»,- ուկրաինացու խոսքերն է մեջբերում TUDN-ը։