Ֆուտբոլի Ազգային Լիգայի 33-րդ տուրում «Վոլգարը» մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Վելեսին»։
Հյուրերի կազմում գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանը։ «Վոլգարի» կազմում 71-րդ րոպեին փոխարինման մտավ Արտյոմ Պողոսովը։
«Վելեսի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի նորեկ Արթուր Գալոյանը։ Գևորգ Սարկիսյանը ևս ընդգրկված էր տանտերերի մեկնարկային կազմում, սակայն փոխարինվեց 55-րդ րոպեին։
20 թիմերի պայքարում «Վելեսը» զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը, իսկ «Վոլգարը» 15-րդ տեղում է։