Այսօր հայտնի դարձան Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակչի զույգերը։
Առաջին զույգը կազմել են «Լեսթերն» ու «Ռոման», որոնք հաղթահարեցին համապատասխանաբար ՊՍՎ-ի և «Բոդո Գլիմտի» արգելքները։
Մյուս զույգը կազմել են «Ֆեյենորդն» ու «Մարսելը»։ Նիդեռլանդական ակումբը 3-1 հաշվով հաղթեց չեխական «Սլավիային», իսկ ֆրանսիական ակումբը Պայեի գոլի շնորհիվ՝ ՊԱՕԿ-ին։
Դիմակայության առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 28-ին՝ համապատասխանաբար Լեսթերում և Ռոտերդամում, պատասխան խաղերը՝ մայիսի 5-ին՝ Հռոմում և Մարսելում։
Դիմակայությունների հաղթողները կհանդիպեն մայիսի 25-ին Տիրանայում՝ մրցաշարի եզրափակիչում։