«Արսենալի» հարձակվող Գաբրիել Մարտինելին մոտ ժամանակներս կարող է երկարաձգել պայմանագիրը «զինագործների» հետ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ «զինագործների» ղեկավարները գոհ են Գաբրիելի խաղից, ուստի մոտ ապագայում նրան նոր համաձայնագիր կառաջարկեն։ Բրազիլացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։
Գաբրիել Մարտինելին «Արսենալի» կազմում այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում խփել է 5 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ 30 տուրից հետո լոնդոնյան ակումբը 54 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։