Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանն իր facebook-ի էջում հերթական անգամ անդրադարձել է ըմբշամարտում առկա խնդիրներին։
«Մենք շատ անգամներ խոսել ենք մեր խնդիրների մասին, բայց լուծում չենք ստացել։Այս խնդրի բարձրաձայնումը բոլոր ըմբիշների և իմ անունից է։ Մենք Եվրոպայի, Աշխարհի առաջնության ենք մեկնում առանց բժիշկների,այլ երկրի հավաքականի բժիշկներին ենք խնդրում մեզ օգնել։
Պատճառն այն է, որ մեր հավաքականի բժիշկը գումար չի ստանում։Մեր անձնական մարզիչները նույնպես ամիսներ շարունակ չեն վարձատրվում։Եվրոպայի առաջնության ենք մեկնել առանց համազգեստ ,գնում ենք երկիր ներկայացնենք , բայց չունենք համապատասխան համազգեստ։ Ու էլի շատ ու շատ խնդիրներ որոնց մասին լռում ենք»,- գրել է ըմբիշը։
Ավելի վաղ ևս Արսենը հայտարարել էր, որ Հայաստանում ըմբշամարտը գտնվում է շատ լուրջ խնդիրների առաջ։ Հարությունյանի նախկին հայտարարությունը կարող եք կարդալ այստեղ։