Սայմոն Կյաերը ընդգրկվել է իտալական ֆուտբոլի փառքի սրահում:
«Միլանի» պաշտպանը ստացել է Դավիդե Աստորիի մրցանակը՝ Դանիայի հավաքականում թիմակից Քրիստիան Էրիկսենի կյանքը փրկելու գործում ցուցաբերած օգնության համար։
Կիսապաշտպանի սիրտը կանգ էր առել Եվրո-2020-ի Ֆինլանդիայի դեմ խաղի ժամանակ։
«Դավիդեին նվիրված մրցանակ ստանալը շատ բան է նշանակում, դա երջանկության ու հպարտության առիթ է։ Ինձ համար սա նրա անունը հարգելու հնարավորություն է»,- ասել է Կյաերը։