Նիդեռլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկո վան Բաստենը քննադատել է Մադրիդի «Ատլետիկոյի» խաղաոճը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղում:
«Ատլետիկոն» այդ խաղում գերպաշտպանողական ֆուտբոլ ցուցադրեց, սակայն պարտվեց 0։1 հաշվով։
«Այն, թե ինչպես է «Ատլետիկոն» խաղում, չի հակասում ֆուտբոլի կանոններին: Բայց ամբողջ թիմը պաշտպանվում է 90 րոպե, որպեսզի գոլ բաց չթողնի։ Ես զարմացած եմ։ ՖԻՖԱ-ն պետք է մտածի, թե ինչպես ֆուտբոլը դարձնել ավելի զվարճալի: «Ատլետիկոյի» ցուցադրած խաղաոճից ոչ մի հաճույք չես ստանում։
Ավելի խելամիտ կլինի, որ հեռուստադիտողները անջատեն «Ատլետիկոյի» խաղը և դիտեն Netflix»,- ասել է վան Բաստենը հոլանդական Ziggo Sport հեռուստաալիքին։