ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը մտադիր է ևս մի քանի տարի խաղալ թոփ-մակարդակում:
«Ես կցանկանայի դեռ 4-5 տարի խաղալ բարձր մակարդակում, իսկ հետո այլ փորձառություն ունենալ: ՊՍԺ-ում 2 տարի կանցկացնեմ և կփորձեմ այնպես անել, որ դրանք դառնան 3: Իսկ հետո կտեսնենք: Քանի դեռ ֆիզիկական վիճակս թույլ է տալիս, կարծում եմ, կարող եմ կենտրոնանալ դրա վրա»,- ասել է Ռամոսը:
Իսպանացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը: Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա պաշտպանը ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում 7 հանդիպում է անցկացրել և դարձել է 1 գոլի հեղինակ: