Goal.com-ը թարմացված վարկանիշային աղյուսակ է կազմել, որտեղ ընդգրկված են Ոսկե գնդակի թեկնածուները։
Աղյուսակը գլխավորում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման։ Երկրորդը «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը։
Տասնյակում են ընդգրկվել նաև Կիլիան Մբապեն, Լուկա Մոդրիչը, Սադիո Մանեն, Կևին դե Բրույնեն, Վինիսիուս Ժունիորը, Ֆիլ Ֆոդենը և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։