«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոստովանել է, որ իր թիմը մեծ կախում ունի հարձակվող Կարիմ Բենզեմայից, որը երկու հեթ-տրիկ է հեղինակել ՉԼ վերջին խաղերում։
«Մենք կախում ունենք Բենզեմայից։ Այդպես էլ կա, չենք պատրաստվում դա ժխտել։ Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք կախված ենք Կարիմից։ Դա իրականությունն է, ու լավ է, որ այդպես է։
Կարիմը ժամանակակից հարձակվող է ու անում է այն, ինչ պահանջվում է հարձակվողներից։ Ամեն ինչ՝ ներառյալ պաշտպանողական աշխատանք։ Նա իդեալական օրինակ է, թե ինչպիսին պիտի լինի ժամանակակից ֆուտբոլի կենտրոնական հարձակվողը»,- ասել է Անչելոտին ՉԼ 1/4 եզրափակչի «Չելսիի» դեմ կայանալիք պատասխան խաղի նախախաղային մամուլի ասուլիսին։