Թուրինի «Յուվենտուսը» դիտարկում է Մադրիդի «Ռեալի» վինգեր Մարկո Ասենսիոյին՝ որպես հարձակվող Պաուլո Դիբալային առաջնահերթ փոխարինող, ով ամռանը կհեռանա ակումբից ազատ տրանսֆերային իրավունքով, հայտնում է Fichajes-ը։
26-ամյա Ասենսիոն 2021/2022 մրցաշրջանում «Ռեալի» կազմում 33 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 10 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Ասենսիոյի և Մադրիդի «Ռեալի» միջև պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանը» պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 25 միլիոն եվրո և արդեն սկսել է բանակցությունները իսպանացու հետ: