Պորտուգալիայի առաջնության 29-րդ տուրի խաղում «Պորտուն» 1-0 հաշվով հաղթեց «Վիտորիա Գիմարեշին»։
Միակ գոլը 36-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց Մեհդի Տարեմին։ Երկրորդ խաղակեսում Տարեմին կարող էր դուբլի հեղինակ դառնալ, սակայն այս անգամ չկարողացավ իրացնել 11 մետրանոցը։
«Պորտուն» Պորտուգալիայի առաջնությունում առանց պարտության անընդմեջ հանդիպումների քանակով նոր ռեկորդ է սահմանել՝ 57 (46 հաղթանակ և 11 ոչ-ոքի, վերջին պարտությունը՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ին)։ Նախորդ ռեկորդը պատկանում էր «Բենֆիկային», որը 1976-ից 1978 թվականներին 56 խաղում պարտություն չէր կրել ազգային առաջնությունում։
Ազգային առաջնության մրցաշարային աղյուսակում «Պորտուն» 79 միավորով առաջին հորիզոնականում է։