Ա Սերիայի 32-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Սալերնիտանային»։
22-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Իվան Ռադովանովիչը։ 81-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Կառլես Պերեսը։ Չորս րոպե անց հռոմեացիներին հաղթանակ պարգևեց Քրիս Սմոլինգը։
75-րդ րոպեին փոխարինվեց «գայլերի» ավագ Բրայան Կրիստանտեն, ինչից հետո ավագի թևկապը վստահվեց Հենրիխ Մխիթարյանին։ «Ռոման» վաստակեց 57 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական։ «Սալերնիտանան» 16 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է։