Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը չի կարողացել զսպել արցունքները ՌՊԼ 24-րդ տուրի «Ռոստովի» դեմ խաղում հեռացվելուց հետո։
36-րդ րոպեին ռոստովյան թիմի կիսապաշտպան Դանիլ Գլեբովը սահանկումով փորձել է խլել գնդակը, իսկ Տիկնիզյանը ոտքով կանգնել է մրցակցի ոտքին՝ մարմնի ծանրությունը գցելով դրա վրա։ Խաղի գլխավոր մրցավար Յան Բոբրովսկին հայ ֆուտբոլիստին ուղիղ կարմիր քարտ է ցույց տվել։ Տիկնիզյանը դաշտից դուրս գալիս չի կարողացել զսպել արցունքները։ Թիմակցին հանգստացրել է Դանիիլ Կուլիկովը։
Տիկնիզյանի համար սա այս մրցաշրջանում 3-րդ հեռացումն էր։