Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն մեկնաբանել է հարձակվող Գարեթ Բեյլին ուղղված սուլոցները Պրիմերայի 31-րդ տուրի՝ «Խետաֆեի» դեմ խաղում (2-0)․
«Դժվար է, նման բան շատերի հետ է տեղի ունենում, բայց մենք բոլորս կարևոր ենք։ Կարծում եմ՝ մրցաշրջանի վերջում շատ բաներ դրված են սեղանին, մենք պետք է միասնական լիեննք ու օգնենք մեր թիմակիցներին, երկրպագուներին։
Իհարկե, այս ամենը ցավալի է, բայց մենք պետք է հանգիստ լինենք, հաղթահարենք ամենն ու շարունակենք պայքարել»,- Մարսելոյի խոսքերն է փոխանցում Marca-ն։