«Բարսելոնայի» գլխավրո մարզիչ Չավին խոսել է կատալոնական ակումբի՝ ամառային տրանսֆերային պատուհանի անելիքների մասին․
«Մենք այն նույն տնտեսական բարդ իրավիճակում ենք, ինչ՝ նախկինում։ Մենք այստեղ չենք եկել ինչ-որ ավելորդությունների համար։ Մենք ունենք թիմ, աշխատում ենք հաջորդ մրցաշրջանի կազմի վրա։ Մաթեու Ալեմանին, Յորդի Կրոյֆն ու ակումբի նախագահը գիտեն իմ առաջնահերթությունների մասին, բայց մենք պետք է չափազանց զգույշ լինենք։ Այդպիսին է իրավիճակը»,- Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն։
«Բարսելոնան» 29 խաղից հետո 57 միավոր է վաստակել ու Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ Այսօր՝ ապրիլի 10-ին, Չավիի սաները Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակում կմրցեն «Լևանտեի» հետ ։ Հանդիպման մեկնարկը 23։00-ին է։