«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է իր թիմի հաղթանակն Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Խետաֆեի» նկատմամբ (3-1), ինչպես նաև խոսել այն մասին, որ երկրագուները սուլել են հարձակվող Գարեթ Բեյլին․
«Մենք մոտ ենք տիտղոսին, լավ շարք ենք անցկացնում, բայց սա դեռ վերջը չէ։ Մենք պետք է շարունակենք պայքարել, հիմա երկու արտագնա խաղ ունենք «Սևիլիայի» և «Օսասունայի» հետ։
Սուլոցները Բեյլի հասցեի՞ն․ երկրպագուները շատ կարևոր են․ դա մենք տեսանք ՊՍԺ-ի դեմ խաղում։ Բեյլին սուլում էին, բայց նա իսկական պրոֆեսիոնալ է, և եթե նա լավ է, ապա կարողանում է խաղալ»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Marca-ն։
31 տուրից հետո «Ռեալը» գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը։ Նրանք 72 միավոր են վաստակել։ «Խետաֆեն» 32 միավորով գտնվում է 14-րդ տեղում։