Երևանի «Արարատի» հարձակվող Գեորգի Չելիձեն հրավիրվել է Ռուսաստանի Մ-20 տարեկանների հավաքական:
Ռուսաստանի հավաքականը պատրաստվում է փետրվարի 12-27-ը Կիպրոսում կայանալիք Ֆուտբոլի ազգային լիգայի գավաթի խաղարկությանը:
Հավաքական են հրավիրվել նաև «Ավանգարդում» հանդես եկող հայազգի Նաիր Տիկնազյանն ու «Վոլգարի» կիսապաշտպան Արտյոմ Պողոսովը: