«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեշը պատմել է աշխարհի առաջնությունում հաղթելու իր երազանքի մասին.
«Ցանկանում եմ նվաճել այն միակ տիտղոսը, որն ինձ պակասում է: Կարծում եմ՝ մենք ունենք թիմ, որը կարող է Կատարում պայքարել տիտղոսի համար: Մեր կազմում կան թե՛ երիտասարդ և թե՛ փորձառու ֆուտբոլիստներ: Մենք կունենանք շանսեր, բայց սկզբի համար պետք է արժանի լինեմ հավաքականից հրավեր ստանալուն:
Մենք կանենք ամեն ինչ, որ հաղթենք ԱԱ-ում,այլապես կգողանանք տիտղոսը»,- ասել է Ալվեշը:
Բրազիլիայի հավաքականն ընդգրկվել է G խմբում, որտեղ կխաղա Սերբիայի, Շվեյցարիայի և Կամերունի հետ:
ԱԱ-ի եզրափակիչ հատվածը կկայանա Կատարում նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը: