Լա Լիգայի 31-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Խետաֆեին»։
«Արքայական ակումբի» կազմում գոլի հեղինակ դարձան Կազեմիրոն և Լուկաս Վասկեսը։ «Ռեալը» վաստակեց 72 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Խետաֆեն» 32 միավորով 14-րդ տեղում է։