Ա Սերիայի 32-րդ տուրում «Յուվենտուսը» մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Կալյարիին»։
10-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Ժոաո Պեդրոն։ 45-րդ րոպեին Մատեյս դե Լիխտը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 75-րդ րոպեին Դուշան Վլահովիչը հաղթանակ պարգևեց «ծեր սինյորային»։
Թուրինցիները վաստակեցին 62 միավոր և շարունակում են զբաղեցնել չորրորդ հորիզոնականը։ «Կալյարին» 25 միավորով 17-րդ տեղում է։