Անգլիայի Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Տոտենհեմը» արտագնա խաղում չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Ասթոն Վիլայի» դարպասը։
Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ կորեացի հարձակվող Հյոն-Մին Սոնը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Դեյան Կուլուսևսկին։
Անտոնիո Կոնտեի սաները վաստակեցին 57 միավոր և եզրափակում են լավագույն քառյակը։ «Ասթոն Վիլան» 36 միավորով 12-րդ տեղում է։