Իսպանական «Բարսելոնան» մտադիր է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան ՍերԺի Ռոբերտոյի հետ, ով ամռանը կարող է դառնալ ազատ գործակալ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանական ակումբի ներկայացուցիչների հանդիպումը 30-ամյա ֆուտբոլիստի գործակալների հետ կկայանա հաջորդ շաբաթ։ «Բարսելոնան» ցանկանում է համոզել Ռոբերտոյին նոր պայմանագիր կնքել՝ առաջիկա ամառ նրան անվճար չկորցնելու համար։
Ռոբերտոն Բարսելոնայի սան է։ Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: