Copa Sudamericana-ի առաջին տուրի շրջանակում «Բարսելոնա Գուայաքիլը» սեփական հարկի տակ հաղթեց «Մոնտեվիդեոյին»: Հանդիպումն ավարտվեց տանտերերի համոզիչ հաղթանակով՝ 4:2 հաշվով։
Դիմակայության ամենահետաքրքիր գոլը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Դամիան Դիասի գոլն էր։ Հարձակվողական ոճի կիսապաշտպանը գոլ է խփել անկյունայինից։
























































