Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն հարձակվող Քարիմ Բենզեմային վեր է դասել Կրիշտիանու Ռոնալդուից։ Իտալացու կարծիքով՝ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը պետք է հպարտանա, որ ֆրանսիացու հետ խաղացել է նույն թիմում, այլ ոչ թե հակառակը։
«Ռոնալդուն պետք է ամեն օր աղոթի Բենզեմային և շնորհակալություն հայտնի նրա հետ խաղալու համար։ Եվ ոչ հակառակը։
Դրանով Կրիշտիանուն պետք է հպարտանա: Բենզեման լավագույն կենտրոնական հարձակվողն է»,- ասել է Կասանոն Bobo TV-ի եթերում։
Ռոնալդուն և Բենզեման միասին խաղացել են «Ռեալում» 2009-ից 2018 թվականներին։ Այս ընթացքում թիմը երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ հաղթել է Իսպանիայի գավաթը, երկու անգամ հաղթել Իսպանիայի սուպերգավաթը և չորս անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում։
























































