«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը ցանկանում է պայմանագիրը երկարաձգել ակումբի հետ։
Ինչպես տեղեկացնում է Sport-ը, կատալոնական ակումբը ևս ցանկանում է բրազիլացուն պահել թիմում։ Ալվեսի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Ըստ աղբյուրի՝ «կապտանռնագույնների» ղեկավարները ցանկանում են 38-ամյա ֆուտբոլիստին առաջարկել մեկ տարվա պայմանագիր։ Ընթացիկ մրցաշրջանում Ալվեսը մասնակցել է յոթ հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
























































