«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դժգոհել է Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Բոդո Գլիմտի» դեմ խաղում խոտածածկի որակից՝ քննադատելով նոր մրցաշարը.
«Ռոմայի» ֆուտբոլիստը լուրջ վնասվածք է ստացել: Այս խոտածածկը ես անվանում եմ «պլաստիկե»: Սա մեր վերահսկողությունից դուրս է: Մարդիկ որոշել են, որ եվրոպական մրցաշարը կարելի է անցկացնել պլաստիկե խաղադաշտերում»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցել BT Sport-ը:
Հիշեցնենք՝ «Ռոման» 1-2 հաշվով զիջել է նորվեգական թիմին: Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 14-ին Հռոմում:
























































