Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման եվրոպական թոփ-5 առաջնություններում առաջատարն է գոլ+գոլային փոխանցում համակարգով՝ ըստ Opta Sport-ի։
Ֆրանսիացին այս մրցաշրջանում վաստակել է 50 միավոր․ նա դարձել է 37 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Բենզեման առաջ է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուց, ով ունի 49 միավոր (45+4), ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեից՝ 45 միավոր (28+17), «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուից՝ 41 միավոր (27+14) և «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահից՝ 38 միավոր (28+10)։
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 6-ին, Կարիմ Բենզեման հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Չեմպիոնների լիգայի 2021/2022 մրցաշրջանի 1/4 եզրափակչի՝ Լոնդոնի «Չելսիի» հետ առաջին խաղում (3-1):